Արամ 1-ինը շատ նուրբ քայլ է կատարել, որ որպես պատվիրակ, վարչապետի մոտ է ուղարկել հենց Շահան արքեպիսկոպոսին և ոչ այլ մեկին:
Արքեպիսկոպոսի անունը՝ Շահան, ասոցացվում է Շահան Շահնուրի հետ:
Իսկ Շահնուրի հանրաճանաչ վեպը կոչվում է «Նահանջ առանց երգի»։
Արամ 1-ինը, վարչապետին կոչ է անում նահանջել իր մտադրությունից երգով,
այն է՝ դեմքը պահպանելով:
Երգով չնահանջելու դեպքում, գործի կդրվի ոչ միային հայոց եկեղեցու դրսի 27 թեմերի, այլև
Համաշխարհային եկեղեցական խորհրդի ցանցային կառույցների ողջ զինանոցը,
և նահանջը կլինի առանց երգի ու շատ ցավոտ...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ